ԱՄՆ-ը անորոշ ժամանակով դադարեցրել է Վրաստանի սեյսմիկ մոնիտորինգի կենտրոնի ֆինանսավորումը՝ տեղեկացնում է NewsGeorgia-ն։ Որոշման հիմնավորման մեջ նշվում են «հակաժողովրդավարական գործողությունները և Վրաստանի կառավարության կեղծ հայտարարությունները, որոնք չեն համապատասխանում ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցության չափանիշներին»։               
 

Հայկական իրականություն

Հայկական իրականություն
15.06.2024 | 22:03

- Ալո՜, հրշեջ ծառայությու՞նն է:

- Այո՛:

- Հրդեհ է, կարո՞ղ եք գալ:

- Ո՛չ:

- Ինչու՞:

- Բոլորը գնացել են Շարժումը «մարելու»:

- Ոստիկանությու՞ն:

- Այո՛:

- Կարո՞ղ է օգնեք:

- Ո՛չ:

- Ինչու՞:

- Բոլորը գնացել են Շարժումը «մարելու»:

- Շտապ օգնությու՞ն:

- Այո:

- Լավ չեմ, կօգնե՞ք:

- Ո՛չ:

- Ինչու՞:

- Բոլորը գնացել են Շարժումը «մարելու»:

- Վարչապետի աշխատակա՞զմ:

- Այո՛:

- ՈՒր դիմում ենք, ասում են` գնացել են Շարժումը «մարելու»:

- Այո':

- Բայց ասում էիք` արդեն «մարե՞լ» է:

- Էդ մենք ե՞րբ ենք ճիշտ բան ասել, որ…

Արամ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Դիտվել է՝ 3483

Մեկնաբանություններ